ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստծո լույսը ուժ կտա հային

Աստծո լույսը ուժ կտա հային
06.01.2024 | 10:20

Ահա լուռ նստած մտորում եմ ես,

Ինչու՞ են մարդիկ տարբերվում այսպես,

Ոմանք՝ լուսատու արև են ասես,

Ոմանք էլ մռայլ ու գորշ ամպի պես։

Եվ «ամպերն» ահա բազմել են գահին,

Խավարն է պատել լույս հայրենիքիս,

Վայրահաչում են մութ մշուշի մեջ.

«Չկա էլ արև, հաղթեցինք հավետ»։

Բայց անմիտ եք դուք չարի ծառաներ,

Մի՞թե արևին կարող եք հաղթել,

Արևը նորեն կշողա հպարտ,

Իսկ դուք կչքվեք, կկորչեք իսպառ։

Սուրբ Արարատի ձյունե ճակատից,

Աստծո լույսը ուժ կտա հային

ՈՒ վեր կհառնի քաջ հայի ոգին,

Հայոց աշխարհը կծաղկի կրկին։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3579

Մեկնաբանություններ